-
07.03.2016|
16:12
2016թ. ընթացքում ԼՂՀ Հադրութի շրջանի Արաքսավան համայնքում` «Արաքսի հովիտ» տեղամասում, կկառուցվի ուսանողական ուսումնափորձնական-արտադրական բազա:
-
07.03.2016|
16:11
Թեհրանում ասուլիսում Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է. «Սիրիացիները ցանկանում են ավարտել պատերազմն ու վերադառնալ խաղաղ կյանքի:
-
07.03.2016|
16:10
Եվրամիությունը չպետք է Թուրքիային միլիարդավոր եվրոներ տա, որ կարգավորի իր տարածքում միգրանտների հոսքերը, Թուրքիան չի ցանկանում և չի կարող ինչ-որ բան անել նրանց հետ՝ հայտարարել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը ТВ Prima-ին տված հարցազրույցում:
-
07.03.2016|
16:09
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը մտադիր է ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի իր գործընկերներին Թուրքիային աջակցելու կոչ անել՝ հայտնել է Դաունինգ սթրիթի գրասենյակը:
-
07.03.2016|
16:08
ԵՄ անդամ երկրների ղեկավարներն այսօր կանցկացնեն միանգամից երկու արտահերթ գագաթնաժողով՝ Թուրքիայի վարչապետի հետ քննարկելով միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի համատեղ գործողությունները, իսկ այնուետև ԵՄ գագաթնաժողովում՝ ընդհանուր միգրացիոն ռազմավարությունը։
-
07.03.2016|
16:04
Մենք չենք ցանկանում Սիրիան մասնատված տեսնել՝ Ստամբուլում մամլո ասուլիսում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Բրյուսել մեկնելուց առաջ, որտեղ այսօր տեղի կունենա ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովը:
-
07.03.2016|
16:03
ԱՄՆ-ը գրեթե ավարտել է Սիրիայի հյուսիսում քրդերի վերահսկողության տակ գտնվող Ռամիլան շրջանում առաջին ավիաբազայի շինարարությունը և սկսել է երկրորդ բազան կառուցել նույն շրջանում՝ հայտնում է քրդական BasNews գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի դեմոկրատական ուժերի ներկայացուցչին։
-
07.03.2016|
16:03
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն այս տարի 38 տարվա մեջ առաջին անգամ կմեկնի Իրան՝ գործարարների և ճապոնական ընկերությունների ղեկավարների խմբի հետ:
-
07.03.2016|
16:02
ԵՄ երկրները բրյուսելյան գագաթնաժողովում մտադիր են բալկանյան երթուղին փակ հայտարարել՝ փորձելով խոչընդոտել Հունաստանից Եվրոպայի այլ հատվածներ ներգաղթյալների անցմանը՝ հայտնում է DPA գործակալությունը:
-
07.03.2016|
16:01
ԱՄՆ-ում մշակույթ է ձևավորվել, որի ժամանակ մարդիկ մշտապես զենք են վերցնում ձեռքը: Դա փոխելու համար անհրաժեշտ է անցկացնել հանրային քննարկումներ՝ կարծում է նախկին պետքարտուղար և նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնը: